Foto

Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել՝ հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Նշվում է, որ հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել է ինը կառավարվող ավիացիոն ռումբ, ամերիկյան արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի երկու ռեակտիվ արկ, վեց «Ֆլամինգո» հեռահար թևավոր հրթիռ և 601 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք»,- ասված է հաղորդագրության մեջ: