Foto

Մակրոնը գիտի, որ սուտ է ասում, նույն իր երկրի օրինակով, որի բոլոր վերջին նախագահները մշտապես եղել են Հայաստանում. Աշոտյան

Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, թե «8 տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան», երեսպաշտության թարմ եւ տիպիկ օրինակ է, գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Մակրոնը գիտի, որ սուտ է ասում, նույն իր երկրի օրինակով, որի բոլոր վերջին նախագահները մշտապես եղել են Հայաստանում՝ թե՛ Ժակ Շիրակը, թե՛ Նիկոլա Սարկոզին, թե՛ Ֆրանսուա Օլանդը։

Բայց նա պատրաստ է Նիկոլի խաթր մոլորեցնել բոլորին ամբողջ աշխարհի առաջ։

Բարեկամ Ֆրանսիան և նրա բարեկամ ժողովուրդը հաստատ նման բանի արժանի չեն»,-նշել է Աշոտյանը։