Foto

Փոթորիկ Թուրքիայում. 1 մարդ մահացել է, 40–ը՝ վնասվածքներ ստացել


Թուրքիայում փոթորկի հետևանքով 1 մարդ է մահացել, 40-ը` վնասվածքներ ստացել։ Տուժածները հոսպիտալացվել են, փրկարարները վերացնում են տարերքի հետևանքները:


Ստամբուլում և երկրի ևս 43 քաղաքներում հայտարարվել է վտանգի «դեղին» մակարդակ: Վիրանշեհիր, Բիրեջիք, Ղազիանթեփ քաղաքներում փողոցները վերածվել են գետերի, ծառեր են տապալվել, տներ են ավերվել, իսկ դաշտերում մոլեգնում է պտտահողմը:

Ձյունը ծածկել է Դենիզլին, Բուրդուրը, Քյութահյան և Աֆյոնը: Դպրոցներում չեղարկվել են դասերը:

24news.am