ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Կայա Կալասը, ով Հայաստանում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) հանդիպմանը, կմեկնի նաև Ադրբեջան։
Վաղը Կալասը կմասնակցի ԵՄ-Հայաստան գագաթնաժողովին՝ առաջնորդների մակարդակով։
Նույն օրը Կալասը կմեկնի Ադրբեջան, որտեղ նա կունենա քաղաքական մակարդակով մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։









