«Ցրվենա Զվեզդայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի շահերը ներկայացնող գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտարարել է եվրոպական լուրջ առաջնություններից ֆուտբոլիստի նկատմամբ առկա հետաքրքրության մասին։
«Նաիրը շատ լավ մրցաշրջան է անցկացնում Սերբիայում։ Չեմպիոնությունից բացի՝ Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» առաջատար խաղացողներից է։
Թիմն այժմ պայքարում է երկրի Գավաթի եզրափակիչ դուրս գալու համար, ինչը նշանակում է, որ նա ևս մեկ տիտղոս նվաճելու հնարավորություն ունի։ Բացի այդ, նա իրեն հիանալի է դրսևորել եվրագավաթներում։
Դեյան Ստանկովիչը գոհ է Նաիրից և տեսնում է, թե ինչպես է նա շարունակում առաջադիմել»,- նշել է գործակալը։
«Чемпионат»-ի թղթակից Վլադիմիր Չետվերիկի այն հարցին, թե նման տպավորիչ մրցաշրջանից հետո արդյոք հնարավոր է, որ ավելի բարձրակարգ առաջնությունների ակումբներն իրենց ուշադրությունը սևեռեն հայ ֆուտբոլիստի վրա, Կլյուևը պատասխանել է.
«Ոչ թե կարող են, այլ արդեն իսկ հետաքրքրվում են։ Թիկնիզյանի նկատմամբ արդեն որոշակի հետաքրքրություն կա»։









