Foto

Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն

Հունաստանի ոստիկանությունը Պատրաս քաղաքում ձերբակալել է 89-ամյա տղամարդուն, որն առավոտյան Աթենքի կենտրոնում կրակ էր բացել երկու տարբեր վայրերում, ինչի հետևանքով 5 մարդ էր տուժել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Տղամարդուն հայտնաբերել են Պատրասի ավտոկայարանի կողքին գտնվող հյուրանոցում՝ շուրջ 6 ժամ տևած որոնողական գործողությունների արդյունքում։ Կասկածյալի մոտ հայտնաբերվել է լիցքավորված պտտագլոր (ռևոլվեր) ատրճանակ։