Foto

Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան

Փաստաբան Արամ Վարդևանյանը անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, Արցախյան պատերազմների մասնակից, լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի կալանավորմանը.

«Հայաստանում քաղաքական բանտարկայլները շատանում են, Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի։ Սա ես պնդում եմ՝ հաշվի առնելով թե տարածված ձայնագրությունը, թե այն տվյալները, որոնք ներկայացվել էին դռնփակ դատական նիստի ընթացքում։ ՀՀ-ում չի կարող ողջամիտ լինել կալանքի գերակայությունը։

Ազատություն բոլոր ապօրինի կալանավորվածներին: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…։

Իրավունքը պետք է գերակայի:
Աստված պահապան մեր ժողովրդին»,- նշել է նա։