Մերձավոր Արևելքում իրավիճակի լարման հետևանքով՝ նավթի գինը 2025 թվականի համեմատ այս տարվա ընթացքում կբարձրանա 25 տոկոսով, ընդհանուր առմամբ էներգակիրների գները կաճեն 24 տոկոսով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկի կանխատեսումները ներկայացրել է ՌԻԱ Նովոստին։
Brent տեսակի նավթի միջին գինը տարվա ընթացքում կլինի բարելի դիմաց 86 դոլար, ինչը 24,6 տոկոսով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից, իսկ հաջորդ տարի կանխատեսվում է, որ արժեքը կնվազի 18,6 տոկոսով, կազմելով 70 դոլար մեկ բարելի դիմաց։









