«Ամեն դեպքում Երևանը հնարավորություն ունի վերադառնալու ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը։ Միևնույն ժամանակ, ոչ ոք մտադիր չէ ուժով պահել գործընկերներին կազմակերպությունում»,- նշել է նա։
Զախարովան նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության վերաբերյալ հայտարարություններն անվանել է «բառային աճպարարություն»։
Դիվանագետը չի բացառել, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու հարցը կարող է առարկայական քննարկվել կազմակերպության՝ Մոսկվայում կայանալիք գագաթնաժողովում։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի նկատմամբ այլևս հետաքրքրություն չունի, և Երևանի հետաքրքրությունը կազմակերպության նկատմամբ սպառվել է։









