Foto

Պուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ Դմիտրիև

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղարար ջանքերը։

Դմիտրիևի խոսքով՝ Պուտինն անձամբ անհրաժեշտ հանձնարարականներ է տվել Ալեշկիում հրադադարի հաջող ապահովման համար։

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը նաև շնորհակալություն է հայտնել Մելանյա Թրամփին՝ Ալեշկիում հրադադարի հաստատմանն աջակցելու համար։