Վրաստանում ծրագրում են Վերին Լարսի անցակետ տանող վերակառուցված ճանապարհը բացել 2028 թվականին։ Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն։
23 կմ ավտոմոբիլային մայրուղու և Խաչի լեռնանցքում 9 կմ թունելի կառուցման նախագիծը պետք է ավարտին հասցվեր 2025 թվականին, սակայն ժամկետը փոխվել է։
«Շինարարությունն ակտիվ փուլում է։ Ամռանն արդեն բաց կլինի նախագծի մի հատվածը` դեպի Գուդաուրի տանող ճանապարհը։ 9 կմ երկարությամբ թունելի կառուցումն արդեն ավարտված է, տարածաշրջանում ամենաբարձր` 166 մետրանոց կամրջի շինաշխատանքները շարունակվում են»,– ասել է Սոխաձեն։









