Նավթի գները բարձրանում են Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման գործում առաջընթացի բացակայության պատճառով։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները թանկացել են 2.07 դոլարով (1.97%)՝ մեկ բարելի համար հասնելով 107.4 դոլարի: Ուրբաթ օրը Brent-ը թանկացել է 0.26 դոլարով (0.25%)՝ մեկ բարելի համար հասնելով 105.33 դոլարի:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի արդյունքում WTI նավթի հունիսյան ֆյուչերսները թանկացել են 1.60 դոլարով (1.69%)՝ մեկ բարելի համար հասնելով 96 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանում պայմանագիրը նվազել է 1.45 դոլարով (1.5%)՝ մեկ բարելի համար հասնելով 94.40 դոլարի։
Անցյալ շաբաթ Brent-ի գինը բարձրացել է 17%-ով, WTI-ի գինը՝ 14%-ով։









