Foto

«Հեզբոլլահի» առաջնորդը կոչ է արել Լիբանանին դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները

Շիական «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Քասեմը կոչ է արել Լիբանանի իշխանություններին հրաժարվել Իսրայելի հետ ուղղակի բանակցություններից։ Համապատասխան հայտարարության տեքստը հրապարակվել է շարժման Telegram-ալիքում։

«[Իշխանությունների] պարտավոր են դադարեցնել թշնամու հետ լուղիղ բանակցությունները և անցում կատարել միջնորդավորված բանակցությունների»,- ընդգծել է Քասեմը։

Նա նաև նշել է, որ Լիբանանի կառավարությունը պետք է վերադառնա ներազգային երկխոսությանը և չեղարկի «Հեզբոլլահի» զինված թևն արգելող որոշումը, որն, ըստ նրա, դիմակայում է իսրայելական ագրեսիային։

«Իշխանությունները պետք է ազգային շահերը վեր դասեն ամեն ինչից և չեղյալ հայտարարեն մարտի 2-ի ամոթալի որոշումը, որով «Հեզբոլլահի» մարտիկներին դնում են օրենքից դուրս»,- ընդգծել է շիա գործիչը։ Քասեմը կառավարությանը կոչ է արել երկխոսություն սկսել՝ նպատակ ունենալով ներքին համախմբման միջոցով դիմակայել «ամերիկա-իսրայելական դավադրությանը»։