Foto

Ֆրանսիան զորքեր կտեղակայի Կիպրոսում

Ֆրանսիան զորքեր կտեղակայի Կիպրոսի Հանրապետությունում «մարդասիրական նպատակներով»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը։

«Հունիսի ընթացքում նախարարների մակարդակով համաձայնագիր կստորագրվի, որը կներառի Կիպրոսի տարածքում ֆրանսիական զորքերի ներկայություն՝ բացառապես մարդասիրական նպատակներով», – ասվում է կառավարության կայքում հրապարակված նրա հայտարարության մեջ։