«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն «Ռեալ Մադրիդի» մարզչի պաշտոնի թեկնածուների թվում է։ AS-ի տվյալներով՝ պորտուգալացի մարզչի պայմանագրում կա կետ, որը նրան թույլ է տալիս անվճար լքել Լիսաբոնի ակումբը մրցաշրջանի վերջին խաղից հետո 10 օրվա ընթացքում, որը նախատեսված է մայիսի 16-ին կամ 17-ին։
Աղբյուրի համաձայն, եթե «Ռեալ Մադրիդը» որոշի ավելի ուշ պայմանագիր կնքել Մոուրինիոյի հետ, «սերուցքայինները» ստիպված կլինեն «խորհրդանշական գումար» վճարել։
Աղբյուրը ընդգծում է, որ մարզիչը կենտրոնացած է իր ներկայիս աշխատանքի վրա։ Այնուամենայնիվ, նա չի բացառում իսպանական հսկան մարզելու հնարավորությունը:
«Բենֆիկան» մտադիր չէ այս ամռանը երկարաձգել Մոուրինիոյի պայմանագիրը, որը լրանում է 2027 թվականին։









