Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Բոչկովո բնակավայրի նկատմամբ, հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Բնակավայրը վերահսկողության տակ են վերցրել «Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումները»,– ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը հայտնում է նաև, որ ռուսական զինուժը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի և էներգետիկայի օբյեկտներին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքներին:









