Foto

Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ է մատուցվել

Ապրիլի 25-ին Փարիզի Աստվածամոր տաճարում (Notre-Dame de Paris), Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը և ՀՀ դեսպանության անձնակազմը մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագին: Այն մատուցվել է Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերապայծառ Եղյա եպիսկոպոս Եղիայանի նախագահությամբ։ Հայտնում են Ֆրանսիայիում ՀՀ դեսպանությունից։

 

Պատարագին ներկա էր նաև Պոնտուազի եպիսկոպոս Բենուա Բերտրանը, որը հանդես է եկել քարոզով: