ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մասնակցեց ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության կողմից Բնիկ ժողովուրդների հարցերով ՄԱԿ մշտական ֆորումի 25-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպված «Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 8(j) հոդվածի և բնիկ ժողովուրդներին ու տեղական համայնքներին առնչվող այլ դրույթների հարցերով օժանդակ մարմնի առաջին նիստի հիմնական արդյունքները» խորագրով հարակից միջոցառմանը:
Ներկայացուցչությունից հայտնում են՝ իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը ներկայացրեց 2026թ. ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության համաժողովի կողմերի 17-րդ հանաժողովի (COP17) ՀՀ նախագահության առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ Հայաստանը նպատակ ունի կազմակերպել ներառական և մասնակցային համաժողով՝ նպաստելով Կողմերի և շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներկայացուցիչների լիարժեք և կառուցողական ներգրավվածությունը համաժողովի աշխատանքների բոլոր ուղղություններում։
Շեշտվեց, որ COP17-ի առանցքային արդյունքներից կլինեն Կոնվենցիայի 8(j) հոդվածի և բնիկ ժողովուրդներին ու տեղական համայնքներին առնչվող այլ դրույթների վերաբերյալ օժանդակ մարմնի ինստիտուցիոնալացումը, Կալի հիմնադրամի գործարկումը, որը անմիջական օգուտ կբերի բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին, ինչպես նաև Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի առաջին գլոբալ վերանայումը։









