Foto

Մեր հերթական ծառատունկը Ֆիզգորոդոկում․ տնկեցինք շուրջ 220 հասուն և արժեքավոր ծառեր․ Ավինյան

Մեր հերթական ծառատունկը Ֆիզգորոդոկում էր, որտեղ 1, 3 հա տարածքում տեղի բնակիչների և երեխաների հետ տնկեցինք շուրջ 220 հասուն և արժեքավոր ծառեր, ինչպես նաև 1500 թփեր: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Վստահ եմ, որ այն կդառնա նոր ու սիրելի վայր բոլորիդ համար:

Վերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծել ենք մոտ 60 հա կանաչապատ տարածք՝ բոլորն իրենց ոռոգման համակարգերով»։