Foto

Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․

«Տեղյակ ենք սոցցանցերում հրապարակված կեղծ գրառման մասին, որը վերագրվել է նախագահ Թրամփին։

Նախագահ Թրամփը և վարչապետ Փաշինյանը հիանալի հարաբերություններ ունեն, բայց ապրիլի 23-ին նրանք հեռախոսազրույց չեն ունեցել։ Մենք դատապարտում ենք հանրությանը մոլորեցնելու և ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև ամուր և զարգացող գործընկերությունը խաթարելու անպատասխանատու ջանքերը»։