Foto

Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մայր Աթոռի ստվերի դեմ կռիվ տվող ռեժիմն ու դրա սպասարկուները միայն իրենց արժեքային թշվառությունն ու բովանդակային սնանկությունն են ի ցույց դնում։

Կառավարությունները, պաշտոններն ու փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ։

Պնդերեսության, անամոթության և անողնաշարության հարցում իշխանական վերնախավում, իհարկե, մեծ մրցակցություն կա, բայց, միևնույն է, բարոյական պատասխանատվությանը դեմ առ դեմ կանգնելն ավելի բարդ է լինելու, քան իրավականին»։