Նովոկույբիշևսկի ծննդատան անմիջական հարևանությամբ ուկրաինական ԱԹՍ է ընկել: Այս մասին հայտնում է Սամարայի մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։
Նա նշել է, որ տուժածներ չկան, ծննդկաններն ու նորածինները տարհանվել են։
Մարզպետի խոսքով` կոտրվել են շենքի ապակիները, վնասվել շտապօգնության մեքենաներ։
Ավելի ուշ տարածաշրջանի առողջապահության նախարար Անդրեյ Օռլովը հայտնել է, որ Սամարայի մարզի ծննդատնից տարհանված կանայք և երեխաները գտնվում են բավարար վիճակում։
Մարզի առողջապահության նախարարը հստակեցրել է, որ ծնարանի և գինեկոլոգիական բաժանմունքների բոլոր հիվանդները տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց:









