Թեհրանը ցանկացած գնով կպաշտպանի Հորմուզի նեղուցը վերահսկելու իր իրավունքը: Հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի Հորմուզի նեղուցը վերահսկելու իր իրավունքը՝ անկախ նրանից՝ բանակցությունների սեղանի շուրջ, թե գետնի վրա»,- նշել է նա։
Ավելի վաղ Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը հայտնել էր, որ Թեհրանը վերականգնել է Հորմուզի նեղուցի ռազմական վերահսկողությունը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման և չափազանց մեծ պահանջների պատճառով։









