Foto

Ստեփանավան քաղաքում բացվել է «Հին Ստեփանավանը Էրմիտաժի հավաքածուներում» ցուցահանդեսը․ մանրամասներ

Ստեփանավան քաղաքում բացվել է «Հին Ստեփանավանը Էրմիտաժի հավաքածուներում» ցուցահանդեսը։

Այստեղ ներկայացված են կենցաղային իրեր՝ սափորներ, գավաթներ, վզնոցներ, որոնք գտնվում են Էրմիտաժի հավաքածուներում, հայտնում է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարանը։

Ցուցանմուշները հայտնաբերվել են 1885–1886 թթ․ իրականացված պեղումների ընթացքում, որոնք անցկացվել են մեծ իշխան Գեորգի Ռոմանովի հովանու ներքո։

Ցուցահանդեսի բացումից առաջ ցուցադրվել է տեսանյութ՝ ուշ բրոնզի դարաշրջանի հին թաղումների պեղումների մասին։