Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ ոստիկանությունը իրականացնում է հանցագործի ձերբակալման գործողություն։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ։ Տուժածների թիվը ճշտվում է։
Սոցիալական ցանցերում տարածված տվյալների համաձայն՝ կրակ բացած անձը պատանդներ է վերցրել սուպերմարկետում։









