Foto

Հակակոռուպցիոն կոմիտեից դեռևս չեն մեկնաբանում, թե ինչու են բերման ենթարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներին

Հակակոռուպցիոն կոմիտեից դեռևս չեն մեկնաբանում, թե ինչու են բերման ենթարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներին։

Կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն Aysor.am-ին ասաց, որ մեկնաբանություն դեռ չունեն։

Հիշեցնենք՝ վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստան»-ի տարբեր գրասենյակներում։ Այս պահին արդեն շուրջ 15 անձ բերման է ենթարկվել։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ բերման ենթարկված անդամ Հասմիկ Ամիրզադյանին մեղադրանք է ներկայացվել, քննարկում են խափանման միջոցի հարցը։