ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը կարող է հանգեցնել Թեհրանի և Վաշինգտոնի միջև հրադադարի խափանման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Սա սադրիչ քայլ է, միջազգային իրավունքի տեսակետից՝ անօրինական, և կարող է հանգեցնել հրադադարի խափանման։ Նման դեպքում մեր զինված ուժերը պատրաստ են անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել», - ընդգծել է նա։
Ապրիլի 11-12-ին Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև բանակցությունները ձախողվեցին, քանի որ կողմերը չկարողացան համաձայնության հասնել մի շարք հանգուցային թեմաների շուրջ։ Ապրիլի 13-ից ԱՄՆ-ն շրջափակել է իրանական նավահանգիստները։









