Foto

Հայաստանից Ադրբեջան ապրանքի արտահանման որևէ դեպք չի եղել. ՊԵԿ–ը հերքում է ադրբեջնացիների տարածված լուրը

Հայաստանից Ադրբեջան ապրանքի արտահանման դեպք չի եղել, Aysor.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայությունից։

«Արձագանքելով մամուլում տարածված տեղեկատվությանը՝ հայտնում ենք, որ ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության տվյալների` Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել»,-ասացին ՊԵԿ լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք՝ այսօր ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Պետական մաքսային կոմիտեին, գրել էին, թե Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներկրել Հայաստանից։ Ըստ նույն հրապարակման՝ ներմուծված ապրանքների արժեքը կազմել է 960 ԱՄՆ դոլար։ 

Մեկ այլ հրապարակմամբ էլ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5 մլն 757 հազար ԱՄՆ դոլարի ապրանքներ։