Հայաստանը գիտի, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Եվրամիությանը անդամակցությունը անհամատեղելի է։ Դրա մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնության հետ երկաթուղային կապը և Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով երկաթուղով ներմուծումը, իսկ ապագայում՝ արտահանումը, ամրապնդում են մեր տնտեսական կապերը Եվրասիական տնտեսական միության շրջանակում։
«Ինչ վերաբերում է Եվրամիությանը, մենք գիտենք, որ սկզբունքորեն երկու միավորումներին անդամակցությունն անհամատեղելի է, սակայն ըստ մեր ներկայիս օրակարգի՝ դրանք համատեղելի են, դա փաստ է։
«Եվ քանի դեռ այս օրակարգերը համատեղելու հնարավորություն կա, մենք դա կանենք, իսկ երբ գործընթացները զարգանան այն աստիճանի, որ անհրաժեշտ լինի որոշում ընդունել, վստահ եմ, որ մենք, այսինքն՝ ՀՀ քաղաքացիները, կընունենք այդ որոշումը»,- ասել է Փաշինյանը։









