Foto

Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը

Իրանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, համաձայն որի Իսլամական Հանրապետության նախագահը հրադադար է խնդրել Միացյալ Նահանգներից:


Ինչպես հայտնում է PBS-ը, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային Թրամփի պնդումը անվանել է «կեղծ և անհիմն»։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը առանձին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Հորմուզի նեղուցը «գտնվում է իր ուժերի անսասան և վճռական վերահսկողության տակ»։