Foto

Փաշինյանն իր անվտանգության հարցն է ուզում լուծել, նման բեռով իշխանությունից հեռանալը բարդ է


Ռուսաստան գնալու նախաձեռնողը հավանաբար եղել է Փաշինյանը, նախընտրական շրջան է, ՌԴ-ի վարքագիծը էական նշանակություն ունի, քննարկվելու է նաև երկաթուղու հարցը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Փաշինյանը խոսել էր, որ Հարավկովկասյան երկաթուղու հավատարմագրային կառավարման հարցը քննարկվում է Ռուսաստանի հետ, խոսել էր Ղազախստանին կառավարումը փոխանցելու հարցի մասին։ Շաբաթներ առաջ Բաքուն ոչ պաշտոնական մակարդակով բարձրաձայնել էր Մեղրիի երկաթուղու նկատմամբ իր իրավունքների մասին, ինչը նշանակում է, որ հարցն ուզում են բերեն պաշտոնական օրակարգ։ Այս խաղով Փաշինյանը փորձում է չեզոքացնել Ադրբեջանի իրավունքի առաջմղումը. Բաքվին առաջարկել այնպիսի կառավարիչ, որը ընդունելի է իրենց համար, նրանց համար ՌԴ-ի կառավարումը ընդունելի չէ»,- մեկնաբանեց Բադալյանը։

Խոսելով ընտրություններից՝ քաղաքական մեկնաբանը նկատեց, որ ընդդիմադիր դաշտում ստատուս քվո է փոխվել, նախկին-ներկա խաղարկում, այլևս չի աշխատում․
«Փաշինյանը հանրային անվստահության լուրջ խնդիր ունի, նա պատրանք չունի, որ կարող է ինքը Հայաստանին մեկ ազդեցության գոտուց հանել այլ գոտի, ինքը չէ որոշում խաղաղության հարցը, Հարավային Կովկասի հարցը լուծված չէ։ Նա իր անվտանգության հարցն է ուզում լուծել, ողջախոհ մարդը պետք է մտածի իր հեռանալու մասին, եթե կապը իրականության հետ չի կորցրել»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։