Foto

Ղրղզստանում տղամարդը երեխաներին ասեղ պարունակող կոնֆետներ է բաժանել. նա ձերբակալվել է

Բիշքեկի իրավապահ մարմինները հայտնել են տղամարդու ձերբակալության մասին, որը երեխաներին բաժանել է կարի ասեղների կտորներ պարունակող կոնֆետներ։ «Լցոնված» քաղցրավենիքի տեսանյութը հրապարակել է «Sputnik Ղրղզստան»-ը։

Լենինյան շրջանի ՆԳՎ տվյալներով՝ մարտի 28-ին մայրաքաղաքի ոստիկանություն է դիմել «Ակ-Օրդո» բնակելի համալիրի բնակչուհին՝ հայտնելով անհայտ քաղաքացու մասին, որը երեխաներին բաժանել է կոնֆետներ, որոնց մեջ կարի ասեղներ են եղել։

Կասկածյալի ինքնությունը արագորեն պարզվել է։ Նա ձերբակալվել է և տեղափոխվել ժամանակավոր պահման մեկուսարան։ Նրա բնակարանում կատարվել է նաև խուզարկություն, որտեղ հայտնաբերվել են ինչպես «լցոնված» քաղցրավենիք, այնպես էլ քննության համար կարևոր այլ ապացույցներ։

Մեկնաբանելով իրավիճակը՝ Ղրղզստանի խորհրդարանի պատգամավոր Էլվիրա Սուրաբալդիևան նշել է, որ ձերբակալվածի գործողությունները պայմանավորված են եղել նրա հոգեկան առողջության խնդիրներով։