Ռուսաստանը ըմբռնումով է մոտենում նախընտրական քարոզարշավի ընթացքումՀայաստանում ներքաղաքական գործընթացներին, սակայն հույս ունի, որ դրանք չեն խանգարի երկու երկրների միջև հարաբերություններին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ներքաղաքական գործընթացները թափ են հավաքում, և շուտով ընտրություններ են,- նշել է նախագահը։ -Գլխավորն այն է, որ այս ներքաղաքական գործընթացները, որոնք միշտ սրվում են ցանկացած նախընտրական քարոզարշավի ժամանակ, ոչ մի կերպ չվնասեն մեր հարաբերություններին. վստահ եմ, որ Հայաստանում նույնն է տեղի ունենում, ինչ Ռուսաստանում և աշխարհի այլ երկրներում: Այդ լարվածությունը ոչ մի կերպ չի վնասում մեր հարաբերություններին»։









