Չինաստանի դատարանը պետական էներգետիկ ընկերության՝ «Չայնա Դատանգ»-ի նախկին գործադիր տնօրեն Կոու Վեյին դատապարտել է մահապատժի՝ երկու տարի ժամկետով հետաձգմամբ՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։ Այս մասին այսօր հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV):
Բարձրաստիճան ղեկավարի ստացած կաշառքը կազմել է 154 միլիոն յուան (ավելի քան 22 միլիոն դոլար՝ ներկայիս փոխարժեքով): Հետաքննությունը պարզել է, որ Կոու Վեյը համակարգված կերպով չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները անձնական շահի համար:
Դատարանը որոշել է, որ նրա ամբողջ անձնական ունեցվածքը ենթակա է բռնագրավման պետության կողմից:









