Այսօր՝ ժամը 10:00-ից վերականգնվել է Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև պետական սահմանով մուտքն ու ելքը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով (ներառյալ տարանցիկ) ապրանքների տեղափոխման համար։
Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի Նախարարների կաբինետը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Նախարարների կաբինետի 2026 թվականի մարտի 5-ի թիվ 66 որոշման համաձայն՝ այն ժամանակավորապես դադարեցված էր:









