Եթե ԵՄ-ն չչեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և ռուսական էներգակիրների ներմուծման արգելքը, գների աճը լիովին կկործանի եվրոպական տնտեսությունը, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Եթե Բրյուսելը չհանի ռուսական նավթի և գազի ներմուծման արգելքը, եթե չչեղարկի պատժամիջոցները, դա չափազանց խորը հարված կհասցնի եվրոպական տնտեսությանը, որովհետև էներգակիրների գները աճում են, իսկ էներգակիրների գների աճի հետ մեկտեղ աճում են նաև մնացած բոլոր ապրանքների գները»,- ասել է Սիյարտոն Facebook սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում:
Նրա խոսքով՝ եթե Եվրոպան դա չանի, ապա Եվրոպայում գների բարձրացումը կարող է տեղի ունենալ այնպիսի մասշտաբներով, որն ամբողջությամբ կկործանի եվրոպական տնտեսությունը և արտակարգ դժվարություններ կստեղծի եվրոպացիների համար:









