Foto

«Ինտերը» տանը հաղթեց «Ջենոային»․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում առաջատար «Ինտերը» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ջենոայի» դարպասը (2-0)б հայտնում է Armsport-ը։

«Ներաձուրիի» կազմում հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին դիպուկ հարվածով բացեց Ֆեդերիկո Դիմարկոն՝ եզրափակելով Հենրիխ Մխիթարյանի ոսկերչական ճշգրտությամբ կատարած փոխանցումը։ Երկրորդ խաղակեսի միջնամասում՝ 70-րդ րոպեին, խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Հական Չալհանօղլուն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Այս հաղթանակից հետո Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 67-ի՝ ամրապնդվելով առաջին հորիզոնականում։ «Ջենոան» 15-րդն է՝ 27 միավորով։