Երեկ՝ փետրվարի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 81 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 47-ամյա Կարեն Գ․-ի վարած «Honda» մակնիշի, 34-ամյա Դավիթ Հ․-ի վարած «BMW» մակնիշի, 46-ամյա Արշակ Պ․-ի վարած «Audi» մակնիշի ավտոմեքենաները և Կոտայքի մարզի բնակիչ 66-ամյա Անատոլի Հ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս՝ ձնակույտի մեջ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։









