Foto

Թրամփը հայտարարել է Իրանի դեմ ռազմական գործողության ժամկետների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը կշարունակվի առանց ընդհատումների ամբողջ շաբաթվա ընթացքում կամ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի «դրա նպատակներին հասնելու համար»։

«Զանգվածային և նպատակային ռմբակոծությունները կշարունակվեն անդադար ամբողջ շաբաթվա ընթացքում կամ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի Մերձավոր Արևելքում և, իհարկե, աշխարհում խաղաղության մեր նպատակին հասնելու համար», – գրել է Թրամփը իր TRUTH Social սոցիալական ցանցում։