Foto

Թիվ 143 մանկապարտեզի տնօրենի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, 2 մլն դրամ գրավ և պաշտոնավարման կասեցում

143 մանկապարտեզի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, 2 մլն դրամ գրավ և պաշտոնավարման կասեցում:

Aysor.am-ին այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ Ռուզաննա Դանիելյանը երեկ ձերբակալվել էր, նրան մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ 

Նշենք, որ տնօրենը վերանշանակումից հետո պաշտոնավարել էր մեկուկես աշխատանքային օր, ինչի դեմ բողոքի էին դուրս եկել երեխաների ծնողները։ Նրանք պնդում էին՝ փաստեր ունեն, որ նա յուրացրել է երեխաներին հատկացված սնունդը, կաշառք է ստացել, նաև աշխատավարձեր է յուրացրել, ինչի համար էլ նրա դեմ քրգործ էր հարուցվել։

Դանիելյանին իր նախկին պաշտոնում վերականգնել էր Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Գաբրիելյանը՝ փետրվարի 19-ի կարգադրությամբ՝ կատարելով քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը։