Foto

Շտապօգնության ավտոմեքենայում 33-ամյա բուժառուն հարվածել է բժշկի կրծքավանդակին, ապա հրել, գցել ավտոմեքենայի հատակին

Փետրվարի 21-ին հերթական միջադեպն է տեղի ունեցել Երևանում։ Ահազանգ է ստացվել, որ հիվանդը հարձակում է գործել շտապօգնության բժիշկների վրա և փորձում է վնաս հասցնել նրանց, գրում է Shamshyan.com-ը։

Տեղում շտապօգնության բժիշկ, Երևանի բնակիչ 25-ամյա Շահեն Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ շտապօգնության ավտոմեքենայով հիվանդին տեղափոխելու ժամանակ վերջինս հարվածել է իր կրծքավանդակին, ապա հրել, գցել է ավտոմեքենայի հատակին։

Ոստիկանները ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել կասկածյալին՝ Երևանի բնակիչ 33-ամյա Հովհաննես Ջ․-ին։