Foto

Թոշակառուների հանդեպ կառավարության վերաբերմունքի հիմքում «ընտրակաշառքն» է, ոչ թե կարիքներին համարժեք արձագանքը. քաղաքական վերլուծաբանց

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Ապրիլի 1-ից թոշակը բարձրացնելու կառավարության որոշումը այդուհանդերձ կարող է գնահատվել որպես ընդդիմադիր սեգմենտի հաջողություն:

Կառավարությունը չէր գնա այդպիսի քայլի, եթե շոշափելիորեն չտեսներ, որ ընդդիմադիր ուժերը կարողացել են բավականին արդյունավետ կապիտալիզացնել թոշակառուների հանդեպ վերաբերմունքի թեման:

Իհարկե, լավ է, որ կայացվել է գոնե այդ որոշումը: Բայց թոշակները ապրիլի 1-ից բարձրացնելու որոշումն, անկասկած, կայացվել է այդ հետեւանքը չեզոքացնելու նախընտրական մղումով: Ինչ խոսք, դա կարող է ազդեցություն գործել թոշակառուների որոշակի շրջանակի վրա: Բայց, կարծում եմ, այստեղ շատ կարեւոր է շեշտել արժանապատվոության հարցը՝ թոշակառուների արժանապատվության: Փաստացի, նրանց հանդեպ կառավարության վերաբերմունքի հիմքում «ընտրակաշառքն» է, այլ ոչ թե սոցիալտնտեսական կարիքների գնահատումն ու համարժեք արձագանքը: