Թուրքիայում ռազմաօդային ուժերի F-16 կործանիչ է կործանվել, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ Բալիքեսիրից տեղական ժամանակով ժամը 00:56-ին օդ բարձրացած կործանիչը անհետացել է ռադարներից, և օդաչուի հետ կապ հաստատել չի հաջողվել։ Որոնողափրկարարական գործողության արդյունքում պարզվել է, որ ինքնաթիռը կործանվել է, օդաչուն զոհվել։ Վթարի պատճառը պարզվում է։ m |









