Foto

Տոկիոյում անցկացրել են թռչող ավտոմեքենայի առաջին փորձնական թռիչքը

Տոկիոյում տեղի է ունեցել Ճապոնական SkyDrive Inc. ստարտափի կողմից մշակված թռչող ավտոմեքենայի առաջին փորձնական թռիչքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով մշակող ընկերությանը։

Ցուցադրական թռիչքի ընթացքում մեքենան հաղթահարել է մոտավորապես 150 մետր հեռավորություն Տոկիոյի ծոցի օդային տարածքում։ Այն օդում է գտնվել 3,5 րոպե։

SD-05 թռչող ավտոմեքենան հանդերձված է կուտակիչներով և 12 ռոտորային շարժիչներով, որոնք ունեն քվադրոկոպտերների պտուտակների նման թիակներ։ Այն նախատեսված է երեք մարդու համար և կարող է հաղթահարել 15-ից մինչև 40 կիլոմետր հեռավորություն։

Իր չափերի շնորհիվ SD-05-ը կարող է վայրէջք կատարել այն վայրերում, որտեղ դա չի կարող անել ուղղաթիռը։ SkyDive-ի գլխավոր տնօրեն Տոմոհիրո Ֆուկուձավայի խոսքով՝ թռիչքի արժեքն ապագայում կարող է մոտավորապես կրկնապատիկ ավելի լինել, քան տաքսունը, իսկ ճանապարհի ժամանակը՝ չորսից հինգ անգամ պակաս: