Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:
Փետրվարի 23-ին ՆԳՆ Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրիի գերեզմանատան հարակից տարածքում գտնվող կիսաքանդ շինության մեջ զենք-զինամթերք է թողել:
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակ, ինքնաձիգ, սվին-դանակ, նռնակի պայթուցիչ, պայթուցիչի քուղ և տարբեր տրամաչափի փամփուշտներ:









