Foto

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության ամրապնդման մոտեցումները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է երիտասարդների հետ «Ռեստարտ» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը` շուրջ 200 մասնակիցներով Երևանից և մարզերից:

Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը հակիրճ ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթությունները, տարածաշրջանային զարգացումների, Ադրբեջանի հետ խաղաղության շարունակական ամրապնդման, գործընկերությունների զարգացման գործում ՀՀ առանցքային մոտեցումները։

Հաջորդիվ Արարատ Միրզոյանը հանգամանալից պատասխանել է ներկաներին հետաքրքրող շուրջ երկու տասնյակ հարցերի. ծավալված ակտիվ և անկեղծ զրույցի միջոցով քննարկվել են արտաքին քաղաքական բոլոր կարևոր հարցերը։ Դրանց շարքում էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության ամրապնդման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, առկա հարաբերությունների առնչությամբ՝ դրանց առավել ընդլայնման գործընթացները, տարբեր ուղղություններով ռազմավարական գործընկերությունների զարգացման հարցեր։