Foto

Փաշինյանի և Ալիևի ձեռքսեղմումը խորը խորհրդանշական իմաստ ունի․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը անդրադարձել է Խաղաղության խորհրդի հանդիպման ժամանակ Փաշինյանի և Ալիևի ձեռքսեղմմանը՝ հրապարակելով լուսանկար․

«Մեծատառերով գրված «խաղաղություն» բառի ֆոնին Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը իրար ձեռք են սեղմում: Այն, ինչ կարող է պատահականություն թվալ, խորը խորհրդանշական իմաստ ունի:

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցում է խաղաղության խորհրդի առաջին նիստին՝ որպես հիմնադիր պետության ներկայացուցիչ: Դոնալդ Թրամփը, որպես խաղաղության խորհրդի հիմնադիր նախագահ, կրկին ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը»: