ԱՄՆ փոխնախագահը Ջեյ դի Վենսը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին․
«Շնորհակալություն, որ հնարավորություն տվեցիք ցույց տալու, թե ինչի կարելի է հասնել իրական առաջնորդության միջոցով», – ասել է ԱՄՆ փոխնախագահը։
«Մենք երախտապարտ ենք ձեր գործընկերության համար։ Մասնավորապես, ես մտածում եմ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի մասին, որոնց հետ ես հանդիպել եմ անցած շաբաթ։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ դա հնարավոր դարձրեցիք և ցույց տվեցիք, թե ինչ կարող է հասնել իրական ղեկավարությունը: Դուք մի կողմ դրեցիք զենքերը, սպանություններն ու ավերածությունները և ներդրումներ կատարեցիք ձեր ժողովրդի բարգավաճման մեջ․ դա կարող է հանգեցնել մեծ նվաճումների»,- հավելել է նա։









