Foto

10 օրվա ընթացքում պարզ կդառնա՝ կհաջողվի՞ համաձայնության հասնել Իրանի հետ, թե ոչ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Իրանի հետ բանակցությունների մասին.

«ԱՄՆ-ն «լավ բանակցություններ» է վարել Իրանի հետ։ Առաջիկա 10 օրվա ընթացքում պարզ կդառնա՝ կհաջողվի համաձայնության հասնել, թե ոչ»,- նշել է նա։

Խաղաղության խորհրդի առաջին նիստի ժամանակ ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ շատ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների՝ Պուտինի և Սիի հետ: