Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Այս մասին տեղեկացնում է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Քննարկվել են փետրվարի 10-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:
Խմբակցությունը որոշում է կայացրել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել Մարտին Գալստյանի թեկնածությունը:









